30 մայիսի 2025 - 14:57 AMT
Վանեցյան. Նիկոլը այն մարդը չէ, ով կարող է բարոյականությունից խոսել

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, արձագանքելով հոգևորականների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ «Նիկոլը այն մարդը չէ, ով կարող է բարոյականությունից խոսել»։

«Իսկ ի՞նչ է լինում, երբ երկրի վարչապետը ձախողում է կառավարումը։ Ի՞նչ է լինում, երբ այդ ձախողման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունենում, Հայրենիք կորցնում…

Հարցերը հռետորական են։ Բայց Նիկոլը, հաստատ, այն մարդը չէ, ով կարող է ձախողումից, ուխտադրուժ լինելուց կամ առհասարակ՝ բարոյականությունից խոսել։

Եկեղեցին, իհարկե, շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են։ Հավատքի և արժեքների մեր ամրոցը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը։

Այս ամենն օրինաչափ է։ Ցավոք, նոր վերելքի համար պետք եղավ, որ հասնենք հատակին։ Հիմա արդեն այլ տարբերակ չունենք՝ պետք է վերջապես հասկանանք՝ ինչ ժողովուրդ ենք, ինչ եկեղեցի ու ինչ պետություն։

Բայց ես հավատում եմ «Մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ եկեղեցի» գաղափարին, այդ գաղափարի ուժին։ Միասին մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։

Աստված առաջ»,–ասվում է գրառաման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։