Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով հոգևորականների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին և դրանց արձագանքներին, գրել է, որ «կարող է պարզվել որ երեսպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացած է հենց եկեղեցում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։
«Թեև ես որևէ եկեղեցու հետևորդ չեմ հանդիսանում, բայց ինձ կարող եմ իրավունք վերապահել և հրապարակային հարց տալ։
Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն ինչ քարոզում են, կամ քարոզում են այն ինչ անում են։
Իհարկե բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, բայց դրա մասին խոսելն «ամոթ» է, քանի որ կարող է պարզվել որ երեսպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացած է հենց եկեղեցում, ինչն իրականում պետք է լիներ հակառակը։
Եվ այո պետք է գար այն օրը, որ այս կեղծ բարեպաշտությունը դրվելու էր հանրության դատին՝ ինչքան էլ որ դա տհաճ լինի եկեղեցու սպասավորների և հետևորդների համար»,–գրել է նա։