Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշ Հաքի դիտարկումը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումից հետո։
«Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,–ասվում է գրառման մեջ։
Ամերիկացի դիվանագետը Հայաստանից մեկնել է Ադրբեջան, որտեղ կշարունակի երկկողմ խորհրդակցությունները պաշտոնատար անձանց հետ: