Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այդ մասին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով, սակայն, Շահրամանյանը ոչ թե մայիսի 30–ին, այլ մի քանի օր առաջ է հարցաքննվել։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը միայն ասել է, որ նա հարցաքննվել է որպես վկա։ Փաստաբանը հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։
Factor TV-ի տեղեկություններով՝ Շահրամանյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Արցախի նախագահը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է թշնամուն ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։
Armlur.am-ը գրել էր, որ Շահրամանյանը 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և չի բացառվում, որ կալանավորեն նրան։