31 մայիսի 2025 - 11:39 AMT
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Բերքլիի համալսարանում հայ ուսանողների կողմից կազմակերպված «Տունս քաղցրա»վավերագրական ֆիլմի ցուցադրությունը վերջին րոպեին չեղարկվել է։

Համալսարանը չեղարկել է միջոցառումը «Ադրբեջանի կառավարության ճնշման հետևանքով»՝ որոշումը որակելով որպես հայերին լռեցնելու փորձ, հայտնում է Ermenihaber-ը։

Բերքլիի համալսարանն էլ պարզաբանել է, որ ֆիլմի ցուցադրության չեղարկումը պայմանավորված է ոչ թե քաղաքական ճնշումներով, այլ լոգիստիկ և անձնակազմի պակասով։

Фիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ապրիլի 24-ին Բերքլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար համանուն ֆիլմի ցուցադրությունը, բայց այն ևս չեղարկվել էր։