31 մայիսի 2025 - 12:23 AMT
Պապոյան․ Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված»։

«Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված։

Բայց սրա մասին, ըստ որոշ կեղծ բարեպաշտների, չպետք է խոսել, չպետք է բարձրաձայնել։ Ինչո՞ւ։

Եթե չենք ուզում ունենալ այս վիճակը, պետք բաց խոսել այս ամենի մասին՝ անկախ նրանից, թե դա դուր կգա որոշ սրբազանների, թե՝ ոչ»,–գրել է նա։

Նա նաև լուսանկար է հրապարակել Քոբայրի եկեղեցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։