Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ մայիսի 31–ին կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հաստատել է վարչական ղեկավար Վահան Զաքյանը, հայտնում է Factor.am-ը։
«Գիշերը մի 7-8 հատ կրակոց ա եղել, ամեն օրվա պես»,–ասել է նա։
FactorTV-ի այն հարցին, թե բնակիչները և տները վնասներ կրե՞լ են կրակոցներից, Զաքյանը բացասական պատասխան է տվել։
«Վերև են կրակել։ Գյուղում վախեցած չեն, անհանգստություն չկա»,,–ասել է նա։
Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական կողմն անկանոն, երբեմն գյուղի ուղղությամբ կրակոցներ է արձակում։
Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։