Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման ընթացքում սենատորն ուշադրություն է դարձրել տարածաշրջանի անվտանգության խնդիրներին և տնտեսական համագործակցության հնարավորություններին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։
Նա իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը, ըստ որի՝ «տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր»։
Ըստ կառավարության հաղորդագրության՝ Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։