Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի Հանրային hեռուստաընկերության «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակում հայտարարել է, որ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։
Ըստ նրա, Հարավային Կովկասը հնարավորություն ունի դառնալու օազիս տարածաշրջանում, հայտնում է 1tv.ge-ն։
«Իդեալական պատկեր էր, երբ մենք զրուցում էինք միմյանց հետ։ Իմ առաջին այցը եղել է Ադրբեջան, այնուհետև՝ Հայաստան։ Հայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը։ Այսօրվա ԱՄՆ-ի շնորհավորանքն էլ սա է ընդգծում։ Նրանց համար նույնպես ակնհայտ դարձավ, թե ինչ հնարավորություններ կան, որպեսզի Հարավային Կովկասի խաղաղությունը դառնա առաջնահերթություն։
Իհարկե, կհայտնվեն բոլոր մեծ պետությունների շահերը։ Հարավային Կովկասն ունի հնարավորություն, որպեսզի դառնա տարածաշրջանային օազիս։ Ոչ թե հակամարտությունների առարկա, ոչ էլ որևէ մեծ երկրի հանձնարարությունը կատարող, այլ հակառակը՝ աստիճանաբար շարժվենք հանդիպումների, ներդրումների, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ ռեսուրսը գոյություն ունի»,–ասել է Վրաստանի նախագահը։