31 մայիսի 2025 - 15:52 AMT
Իոաննիսյան․ Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել այն մտքին, որ հասարակությունը կամ պետությունը չպետք է միջամտեն մարդկանց անձնական կյանքին։

Նա նշել է, որ «պետությունը որևէ կերպ չի կիրող և չպիտի գործ ունենա նրա հետ, թե ով ում հետ է քնում»։

«Ինձ մեկ է, թե ով ում հետ է քնում

Ոմանք հայտարարում են, որ կուսակրոն են, բայց կին ու երեխա ունեն, ոմանք էլ ամուսնացած են, բայց այլոց հետ են քնում, երբեմն՝ նաև այլոց հետ երեխաներ ունենում: Մեր ի՞նչ գործ:

Ոչ մեկ գործ չունի նրա հետ, թե ով ում հետ է քնում: Դա այդ մարդկանց անձնական հարցերն են ու այլոց չեն վերաբերվում:

Պետությունը որևէ կերպ չի կիրող և չպիտի գործ ունենա նրա հետ, թե սրբազաններից կամ այլ անձանցից ով ում հետ է քնում, քանի դեռ այդտեղ չկա պեդոֆիլիա կամ քրեորեն պատժելի այլ արարք:

Թե բա «հայտարարում են, որ կուսակրոն են, բայց սիրով են զբաղվում»: Է հետո՞: Աշխարհում ք՞իչ մարդ կա, որ խաբում է, թե ում հետ է քնում կամ ում հետ չի քնում... Վատ են անում, բայց դա իրենց անձնական գործն է, պետությունը, հանրությունը կամ քաղաքական գործիչները այդտեղ անելիք չունեն»,–գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը գրել է նաև․ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ»։