31 մայիսի 2025 - 16:24 AMT
«Բեբուկ» շարժական թատրոնը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջաններ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, շրջելու է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում՝ ներկայացնելով զվարճալի պատմություններ ու գունեղ ներկայացումներ։

Մուտքը լինելու է ազատ։

«Քաղաքապետարանը սիրով հրավիրում է երեխաներին և նրանց ընտանիքներին միասին ստեղծելու, խաղալու և հեքիաթների աշխարհում ապրելու այդ ուրախ պահերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։