«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և միլանյան ակումբի այլ վետերաններ, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը։ Այդ մասին գրել է Gazzetta dello Sport-ը՝ մեկնաբանելով մայիսի 31–ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչ՝ «Ինտեր» - ՊՍԺ (0:5) հանդիպումը։
Այս խաղում հատկապես աչքի էր ընկնում խաղացողների տարիքային տարբերությունը. Միլանի թիմի մեկնարկային կազմը հինգ ու կես տարով մեծ էր փարիզեցիներից (30 ընդդեմ 25-ի), հայտնում է Sputnik Արմենիան։
Ամենայն հավանականությամբ, ակումբի սեփականատերերը կսկսեն քննարկել կազմը երիտասարդացնելու հարցը:
Հոդվածում նշվում է, որ Աչերբին, Զոմերը, Մխիթարյանը, Դարմիանը ամենայն հավանականությամբ, կհեռանան թիմից:
Թե՛ Gazzetta dello Sport-ը, թե՛ այլ աղբյուրներ առանձնացրել են «Ինտերի» վետերանների էական դերը թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու գործում։
Մասնավորապես, Daily Mail-ը նշել է, որ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացքում թիմում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ գոլային պահերի քանակով։