Նախկին ՔՊ-ական պատգամավոր Գնել Սարգսյանն, ով այժմ էլ շարունակել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի գաղափարները, հունիսի 1–ին այցելել է Մարմաշենի վանական համալիր, որի հոգևոր հովիվը Տեր Փառեն հայտարարել էր, որ արգելելու է բոլոր նրանց մուտքn իր հովվության տակ գտնվող եկեղեցի, ովքեր թիրախավորում են Հայ Առաքելական եկեղեցին, կամ աջակցում են թիրախավորողներին։
Վիճաբանության ընթացքում Գնել Սարգսյանն էլ «սկսել է քահանայից կադաստրի թուղթ պահանջել ու հայհոյել, ու իրավիճակը լարել»,–գրում է «Փաստինֆոն»։
Սարգսյանն իր այցի ընթացքում հայտարարել է, որ իր մայրը ևս համակրում է Փաշինյանին։
«Եթե իմ մայրը գար էս եկեղեցի, դուք նրան դո՞ւրս էիք շպրտելու, ու կարծում եք, որ իմ վերաբերմունքը կարող է լինել մարդկայի՞ն»,-ասել է նա։
Ի պատասխան, Տեր Փառեն բարձրաձայն ընթերցել է իր նախորդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ մուտքն արգելելու է բոլոր նրանց, ում վարքագիծը հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական բնույթ ունի։
Սարգսյանը մանիպուլացնելով՝ պահանջել է ցույց տալ, թե որտեղ է Փաշինյանը «չուլան» անվանում եկեղեցին՝ չցանկանալով տեսնել Փաշինյանի անպարկեշտ գրառումները, որոնցով նա թիրախավորում էր հոգևորականներին, խոսում էր կաթողիկոսի ու առաբձին եպիսկոպոսների բարեվարքության մասին։
Երբ քաղաքացիներից մեկը ցույց է տվել ձայնագրությունը, նա կրկին իրավիճակը սկսեց լարել։
«Լրատվամիջոցներ կան, ինձ թուրք են անվանել, ես նրանց մերը․․․ դու ոնց կարաս իմ մորը դուրս շպրտես, որովհետև ինչ, որ լրավտամիջոց էդպես է գրել։ Առաքելական եկեղեցու պաշտպանը ես եմ, եկեղեցին ինձ է պատկանում»,-հայտարարել է նա։
Ինչին ի պատասխան էլ Տեր Փառեն արձագանքել է, որ իր մորը ոչ ոք չի կարող դուրս շպրտել։
«Եկեղեցին իմ իշխանության տակ է, ես եմ էստեղ տեր ու տիրական՝ որպես օծյալ հոգևորական»,–ասել է ն ա։
Գնել Սարգսյանն էլ սկսել է քահանայից կադաստրի թուղթ պահանջել ու հայհոյել, ու իրավիճակը լարել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։
Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։