Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. ՀՖՖ-ն հայտնել է, որ այս պաշտոնը վստահվել է Միշա Ջորկաեֆֆին։ Նախկին մարզիչ Վահագն Մինասյանը տեղափոխվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբ։
Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ, հայտնում է Արմենպրեսը։
Միշա Ջորկաեֆֆը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ․
Սարգիս Դերձակյան («ՄԻԿԱ»), Վաչե Գաբրիելյան («Սարդարապատ»), Ալբերտ Ավետիսով («Նոա-2»)
Պաշտպաններ․
Կարեն Հովակիմյան («Փյունիկ Ակադեմիա»), Ժորա Դադամյան («Ուրարտու-2»), Խոսրով Ղազարյան (ԲԿՄԱ-2), Մարատ Բաբայան (ԲԿՄԱ-2), Սերգեյ Հարությունյան («Փյունիկ Ակադեմիա»), Արման Իսայան («Ուրարտու-2»), Արթուր Մովսեսյան («Նոա-2»), Արամ Բարխուդարյան («Արարատ-Արմենիա-2»), Արամ Ահարոնյան («Փյունիկ Ակադեմիա»), Ազատ Հակոբյան («Արարատ-2»)
Կիսապաշտպաններ․
Դանիել Համբարձումով («Կրասնոդար», Ռուսաստան), Մարտին Շահգելդյան («Կոլմար», Ֆրանսիա), Հարություն Մանուկյան (ԲԿՄԱ-2), Գագիկ Հովհաննեսյան («Շիրակ-2»), Վահե Կարապետյան («Փյունիկ Ակադեմիա»), Տիգրան Արմենակյան («Արարատ-Արմենիա-2»), Արտակ Գալստյան («Փյունիկ Ակադեմիա»), Դավիթ Հարությունյան («Ուրարտու-2»), Սեդրակ Մովսիսյան («Փյունիկ Ակադեմիա»), Արամ Ազարյան («Նոա-2»), Նարեկ Ալեքսանյան («Ուրարտու-2»), Մարտին Գալստյան («Փյունիկ Ակադեմիա»)
Հարձակվողներ․
Արամե Մինասյան («Սան Վիդալետ», Իսպանիա), Գագիկ Մելոյան («Նոա-2»), Էրիկ Ասատրյան («Ուրարտու-2»), Արշակ Պետրոսյան («Արարատ-2»), Վարդան Թովմասյան («Անդրանիկ»)