2 հունիսի 2025 - 12:31 AMT
Խաչատրյանի անվան մրցույթի բացմանը կհնչեն Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 6–ին, կհնչեն նրա սիրված ստեղծագործությունները, հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Կհնչեն հատվածներ «Սպարտակ» բալետից, Ջութակի կոնցերտը (մենակատար՝ ջութակահար Նին Ֆեն)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մրցույթն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։

Խաչատրյանի անվան մրցույթը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։