1 հունիսի 2009 - 12:13 AMT
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 190171 ձայն
9:00-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստից հետո» ԿԸՀ-ի նախագահի տեղակալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հարություն Շահբազյանը հրապարակել է տվյալները, համաձայն որոնց, Երեւանի Ավագանու խորհրդում առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 190171 ձայնով:

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստանը»`91 141 ձայնով, Հայ ազգային կոնգրեսը` 69 871 ձայնով, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 20 959 ձայնով, ՀՅԴ-ն`18 648, Ժողովրդական կուսակցությունը`8 569 եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը`1 951 ձայնով: Այդպիսով, Ավագանու խորհրդի կազմում ընդգրկվել են երեք կուսակցություններ, Երեւանի քաղաքապետ մնացել է Գագիկ Բեգլարյանը (ՀՀԿ):