2 հունիսի 2025 - 13:44 AMT
ԵՊՀ ռեկտոր․ Ես այստեղ որպես աստվածաբան չեմ, որպես ռեկտոր եմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Երևանի պետական համալսարան, որտեղ բացվում է նոր լաբորատորիա։ Ամբողջ տարածքում ոստիկաններ են ու անվտանգության աշխատողներ։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է շրջանառվող պնդումները, թե իբր ուսանողներին նախօրոք հանձնարարել են վարչապետին ուղղվող հարցեր, հայտնում է Aysor.am-ը։

«Նման բան չկա, ուսանողներն ազատ են՝ տալու իրենց հարցերը»,– ընդգծել է նա։

Չնայած նրան, որ ԵՊՀ ռեկտորը ավարտել է Աստվածաբանության ֆակուլտետը, նա հրաժարվել է մեկնաբանել Հայ եկեղեցու շուրջ ծավալված վերջին զարգացումներն ու իրավիճակը։

«Ես այդ հարցերին չեմ պատասխանելու, ես իրավունք ունեմ չպատասախանելու, ես այստեղ որպես աստվածաբան չեմ, որպես ԵՊՀ ռեկտոր եմ»,– նշել է Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։

Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։