The Insider-ը գրել է, որ 2024թ. սեպտեմբերին ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ՌԴ զինված ուժերի ԳՇ Գլխավոր վարչության (առավել հայտնի է իր նախկին անվանումով՝ ԳՌՈւ, գլխավոր հետախուզական վարչություն) 29155 ստորաբաժանմանը կից գործող հաքերների խմբի դեմ մեղադրական եզրակացությունը: Այս ստորաբաժանումը հայտնի է դարձել Սոլսբերիում Սկրիպալի թունավորման գործով:
Պարզվել է, որ նույն հաքերները 2022-202422. թիրախավորել են նաև Հայաստանի պետական կառույցների կայքերը, հայտնում է Radar.am-ը։
Մասնավորապես՝
ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 13.11.2022 (22:51)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 25.03.2023 (01:45)
ՀՀ առողջապահության նախարարության կայք՝ 13.05.2023 (21:40)
ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք՝ 02.02.2024 (14:53)
Դեռ 2017 թվականին The Insider-ը բացահայտել էր, որ ռուսական հատուկ ծառայությունում գործում են հաքերային ստորաբաժանումներ: Այդ ժամանակ խոսքը վերաբերում էր 26165 ստորաբաժանմանը, որը հայտնի է որպես Fancy Bear կամ APT28: Այն առավել հայտնի է Հիլարի Քլինթոնի, Էմանուել Մակրոնի և տարբեր միջազգային կազմակերպությունների կայքերը կոտրելով։
Հետագայում պարզվել է, որ Sandworm անունով խումբը (74455 ստորաբաժանում), որը գործում է ԳՌՈւ-ի հովանու ներքո, ստեղծել է NotPetya անունով կործանարար վիրուսը, խաթարել է Ուկրաինայի էլեկտրակայանների աշխատանքը և իրականացնել է հարձակումներ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցների վրա։