Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Մադրիդում է։ Քննարկվում է հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը, հայտնում է Radar.am-ը։
«Հանդիպել ենք Մադրիդի հասարակական տրանսպորտի տարածաշրջանային համընկերության նախագահ և Մադրիդի համայնքապետարանի բնակարանային, տրանսպորտի և ենթակառուցվածքների գծով խորհրդական Խոսե Ռոդրիգո Դոմինգեսի հետ:
Մադրիդի Տրանսպորտի Կոնսորցիումը համակարգում է քաղաքի ամբողջ հանրային տրանսպորտը՝ սահմանելով սակագները, երթուղիներն ու ժամանակացույցը
Քննարկում ենք հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը` կենտրոնանալով խելացի տեխնոլոգիաների, բջջային հավելվածների և անկանխիկ վճարային համակարգերի ներդրման վրա
Կենտրոնը նաև վերահսկում է հանրային տրանսպորտի ծառայությունների որակը»,-ասվում է գրառման մեջ։