Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Հունիսի 3–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Հունիսի 2–ին Արամ Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից։
Հունիսի 2-ին Արամ Հովհաննիսյանն ազատվել էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից։