Հանրապետության տարբեր շրջաններում հունիսի 3-ի և 4-ի գիշերային ժամերին ու կեսօրից հետո կանխատեսվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հատկապես նշված օրերին որոշ վայրերում տեղումները կարող են լինել հորդառատ։
Հունիսի 5-ի և 6-ի կեսօրից հետո տեղումներ հնարավոր են միայն որոշ շրջաններում, իսկ գիշերային ժամերին՝ ինչպես նաև հունիսի 7-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան ուղղության է՝ 2-5 մետր վայրկյան արագությամբ։ Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով մինչև 18-22 մ/վ արագության։
Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից սկսած կնվազի 6-9 աստիճանով, իսկ հունիսի 5-ից սկսած կրկին կբարձրանա՝ 5-6 աստիճանով։
Երևանում նույնպես հունիսի 3-ի և 4-ի գիշերն ու կեսօրից հետո հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո նույնպես սպասվում են տեղումներ, իսկ ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։