Պետությանն է վերադարձվել Օրգով գյուղում գտնվող՝ հատուկ պահպանման կարգավիճակ ունեցող հողատարածքի 4 հա հողամասը։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ։»,- նշված է գրառման մեջ։