Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը փոխվել է, ֆուտբոլային ակումբն այսուհետ կգլխավորի Մանուել ՏուլիպանԱյդ մասին հայտնել են ակումբից, գրում է Factor.am-ը։
Անվանի մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի, տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմերը:
Տուլիպան առավել հայտնի է 2017-2020 թթ-ին «Պորտուի» երիտասարդական թիմերի հետ աշխատանքով: Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր:
Ավարտված մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Պրեմիեր լիգայում երկրորդն էր․ թիմն այդ ժամանակ գլխավորում էր Վարդան Մինասյանը: