Ըընթացիկ տարվա մարտին «Մի դրամի ուժի» շահառուն կրկին «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն էր, իսկ հավաքագրված գումարը կազմել էր 5,237,825 ՀՀ դրամ։
Եվ ահա համագործակցության ամփոփիչ միջոցառման շրջանակում IDBank-ի և Իդրամի թիմը Պռոշյան գյուղում էր, որտեղ իր խաղաղ ու լուսավոր հանգրվանն է գտել «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը։
Կենտրոնի գործունեությունն ուղղված է պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան, սոցիալական վերականգնմանն ու բարելավմանը, ուստի երկրորդ անգամ «Հերոսների վերականգնողական քաղաքի» ու «Մի դրամի ուժի» համագործակցությունը վկայում է, որ մեր հայրենիքի պաշտպանների բարօրությունը անչափ կարևոր է մեր հասարակության համար։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին>,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։