Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։
Վերագործարկվել է roadpolic.am կայքը։ Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների մասով ինչպես EarlyOne մոբայլ հավելվածի, այնպես էլ կայքի միջոցով։
Համակարգը նոր է՝ փորձարարական գործարկման փուլում, և հետևողականորեն կատարելագործվելու է։
Ցանկացած խնդրի դեպքում կարելի է տեղեկացնել՝ զանգահարելով 060 838302 հեռախոսահամարով։