Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ներկայացրած միջնորդությունը՝ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։
Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։
Ուրախ եմ, որ դատարանն ըստ էության հարգեց իմ և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Արեգնազ Մանուկյնաի, Արմինե Խերանյանի և Ագնեսա Խամոյանի միջնորդությունը։
Իհարկե, Զարուհի Փոստանջյանի փաստաբանական նվիրումի շնորհիվ նաև»,–ասվում է գրառման մեջ։