4 հունիսի 2025 - 13:16 AMT
Միակ մանկական կաթը ՀՀ–ում․ Երեմյան կաթնամթերքը ստացել է մանկական կաթի վկայական

Երեմյան կաթնամթերքը ստացել է մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական տնտեսական միության միասնական ռեեստրում:

Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100 տոկոս բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։

«Վկայականը մեզ համար ավելին է, քան պարզապես կարևոր փաստաթուղթ։ Այն մեր եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգի, ամենամեծ և նորարարական սեփական ֆերմայի, արտադրական փակ շղթայի արդյունքում ստացվող բարձրակարգ կաթնամթերքի որակի արձանագրումն է։ Մենք հպարտ ենք հայ հասարակությանն առաջարկել կաթ, որին ծնողները կարող են վստահել և առանց վարանելու ներառել իրենց երեխաների կյանքի ամենակարևոր փուլի՝ մանկության շրջանի սննդակարգում»,- նշել է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Մանկության ընթացքում Ա կարգի, անարատ և բնական կաթի օգտագործումը նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար հանդիսանում է կալցիումի, վիտամին D-ի, B վիտամինների, կալիումի, ֆոսֆորի, ցինկի, մագնեզիումի, բարձրորակ սպիտակուցի և այլ կարևոր վիտամինների անփոխարինելի պաշար։

«Օրական մեկ բաժակ Երեմյան կաթի օգտագործումը կնպաստի ձեր երեխաների աճին, զարգացմանը, իմունային համակարգին, ոսկորների և մկանների առողջությանը, հիշողությանը և ճանաչողական գործառույթին։

Այս ամենն ազդում է երեխաների տրամադրության, կենտրոնացման և մոտիվացիայի վրա, որոնք նպաստում են դպրոցում նրանց առույգությանը և հաջողությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջերս Երեմյան կաթնամթերքը ստացել է նաև FSSC 22000 միջազգային սերտիֆիկատ, որը համարվում է սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատը։ Այս սերտիֆիկատով ևս Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում՝ վերահաստատելով սննդի անվտանգության ոլորտում իր գերանցությունն ու առաջատար դիրքը։

«Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն այն ուրախ է կիսել ձեզ հետ ամեն օր»,–ասվում է հաղորդագրության մեջ։