Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում , անդրադառնալով քաղաքապետարանի այն հայտարարությանը, թե ուղավարձի թերհավաքագրման պատճառով չեն կարողանալու նոր տրոլեյբուսներ գնել, նշել է, որ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղևորների» վրա։
Նա հարց է ուղղել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ «հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում»։
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։
Դրանցից մեկի՝ Երևանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։
Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետև չի կարողանում տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղևորների» և բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։
Սրա հետ կապված մի քանի նկատառում ունեմ․
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հունիսի 3–ին հայտարարել է, որ Երևանում տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել, ինչի հետևանքով հնարավոր չէ գնել նախատեսված շարժակազմի մեծ մասը։
«Այս տարի քաղաքապետարանը նախատեսել և հայտարարել էր, որ ձեռք է բերելու 45 տրոլեյբուս, պարզվում է՝ դրանցից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ թերհավաքագրումների պատճառով գումար չկա։ Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուս էլ Երևանի քաղաքապետարանը չի կարող ձեռք բերի»,-ասել է նա։