Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ մարդիկ Հայաստանում մոտ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին, այդ թվում՝ հաշվի առնելով գնաճի ազդեցությունը։
«Սա, իհարկե, չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Ըստ Փաշինյանի՝ մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, որովհետև տեսնում են, որ այսօրվա Հայաստանում ավելի լավ ապրելը հնարավոր է։
«Սա շատ կարևոր հանգամանք է, բայց համարում ենք, որ այնքան չի լավացել, որ մենք գոհ լինենք այդ լավացման աստիճանից, հետևաբար, մեր խնդիրը գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է»,- ասել է նա։
Ըստ նրա՝ կյանքից գոհ լինելը կապ ունի պետական բյուջեի հետ։