Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում իր ելույթի ժամանակ նշել է, որ 44-օրյա պատերազմն իր հետևանքներն ունեցել է, և թեև դրանով «հայրենիքի մի մաս ենք կորցրել, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է ու ավելի անկախ»։
Նա նշել է, որ 1991 թվականից հետո Հայաստանում այդքան լեգիտիմ իշխանություն, իր կարծիքով, չի եղել, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, թե 2021 թվականին գնացին արտահերթ ընտրությունների, որովհետև զգացել է՝ պատերազմից հետո լեգիտիմությունը հարցականի տակ էր դրված։
«Լեգիտիմության խնդիրը լուծելու համար մենք գնացինք ընտրությունների: Mենք, ըստ էության, մահվան սպառնալիքի ներքո էինք անում այդ ընտրությունները»,- ասել է Փաշինյանը։
2021–ի հունիսի 20–ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունները նախատեսված էին 2023–ի դեկտեմբերի 9-ին, սակայն անցկացվեցին ավելի վաղ՝ 2020–ի պատերազմից հետո այաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով։ Հիմնական պայքարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև էր։ Այս ընտրություններով «Քաղաքացիական պայմագիրը» կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն, երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։