4 հունիսի 2025 - 15:14 AMT
Factor. am. Մեղադրանք է ներկայացվել Վահան Քերոբյանի եղբորը՝ Ավետիք Քերոբյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։ Ըստ գործի՝ նա, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր մոտ 360,000,000 ՀՀ դրամի համապատասխանաշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար։

Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբոր՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի մասին էմ գրում է Factor.am-ը։

«Հանցավոր արարքների կատարման համար նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- հայտնել են կոմիտեից՝ չհստակեցնեով, թե ում մասին է խոսքը։