4 հունիսի 2025 - 18:18 AMT
Առաքելյան․ Global Firepower-ի վարկանշով ՀՀ ԶՈւ–ն կարողություններով աշխարհում 91-րդն է, Ադրբեջանը՝ 60-րդը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտնել է, որ հեղինակավոր Global Firepower կայքի հրապարակած 2025 թվականի զեկույցով Հայաստանը զինված ուժերի կարողություններով աշխարհում 91-րդն է՝ 2.0373 ինդեքսով։ Ադրբեջանը 60-րդը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Առաջին հնգյակում են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա։ Մարտունակության ինդեքսը որոշվում է ավելի քան 60 գործոնների հիման վրա»,–ասվում է գրառման մեջ։