4 հունիսի 2025 - 19:00 AMT
Հայաստանում գնաճը մայիսին հասել է 4․3 %-ի

Հայաստանում 2025 թվականի մայիսին գնաճը կազմել է 4․3 %, ինչը նախորդ ամսվա՝ ապրիլի 3.2 %-ի համեմատ էապես բարձր է։ Տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր չափորոշիչների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից, գնաճի թիրախային ցուցանիշը 4%-ից իջեցվել է 3%-ի, շեղման թույլատրելի միջակայքը՝ 1.5%-ից մինչև 1%-ի, հայտնում է Sputnik Արմենիան։

Պարենային ապրանքների գներն աճել են 7.4%-ով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները՝ 5.8%-ով, հագուստի և կոշիկի գները նվազել են 1.5%-ով: Առողջապահության սակագներն աճել են 3,4%-ով, տրանսպորտի սակագները՝ 4․2%-ով:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումները, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերը և պակասուրդը: