5 հունիսի 2025 - 12:31 AMT
Գույքահարկի մասով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ

Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ՝ 2021-ի 1 մլրդ 662 մլն դրամի դիմաց, հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեն։

Նշվում է, որ անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։

Արդյունքում՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվել են շուկայական արժեքներին։

Կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2025-ին կկազմի 4 մլրդ 985 մլն դրամ։

2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերը նշված բարեփոխումներով։