5 հունիսի 2025 - 18:37 AMT
ԶԼՄ․ «Սևիլյան» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

Իսպանական «Սևիլյա» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով, տեղեկացնում է «ՌԲ Սպորտ»-ը։

Հրապարակման համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է 24-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման տարբերակը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սպերցյանի տեղափոխությամբ առանձնահատուկ հետաքրքրված է անդալուսական ակումբի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, գրում է Sportbox.ru-ն։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 35 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Կրասնոդարի» կազմում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն։