Հունիսի 3-5-ը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության գնահատման հերթական նիստը։
Քննարկվել է «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքը։ Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձել են գործընկերության շրջանակում դրված նպատակների իրականացման ընթացքին և ձևակերպել հետագա անելիքները։
Նիստին մասնակցություն են ցուցաբերել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների ու ՆԱՏՕ-ի պատկան մարմինների ներկայացուցիչները։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։