Սյունիքում 2 անչափահաս մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, գտնվելով Արավուս գյուղին հարող տեղանքում, մոլորվելու հետևանքով անցում են կատարել Ադրբեջանի տարածք։
«Իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ պարզելու անչափահասների գտնվելու վայրը և կազմակերպելու նրանց անվտանգ վերադարձը»,–ասվում է հաղորդագրության մեջ։