«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրություն է հղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ տեղեկացնելով, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու նրա գլխավորած գործուղումներին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ իրենց գրության մեջ արձանագրել են՝ Ալեն Սիմոնյանի կողմից արված հակապետական և հակահայկական բնույթի հայտարարությունները անթույլատրելի են, և դա է պատճառը, որ չեն ցանկանում գտնվել նրա գլխավորած պատվիրակությունների կազմում, հայտնում է Aysor.am-ը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ գործուղումներից առաջ համապատասխան առաջարկները ներկայացվում են պատգամավորներին, սակայն «Հայաստան» խմբակցության կողմից ստացվում են մերժումներ։