6 հունիսի 2025 - 15:48 AMT
2024–ին ՀՀ քաղաքացիություն է ստացել ավելի քան 20,000 անձ

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024–ին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 20,770 անձի։ Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, երբ ներկայացվում էր 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

«Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել է ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագիր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20 հազար 770 անձի»,– ասել է Պողոսյանը։

Նախագահի ստորագրած հրամանագրերով 3746 անձի քաղաքացիությունը դադարեցվել է: