6 հունիսի 2025 - 17:28 AMT
Հունաստանի հայերը Մարագոսի հետ քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ վիզա ստանալու հարցում առկա խնդիրները

Հունաստանի հայերի միությունը, առաջնորդությամբ Հայ ԱռաքելականԵկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ.Խորեն եպս.Առաքելյանի և ընկերակցությամբ հայ-հունական բարեկամության խմբի անդամ ՄիսակՀովսեփյանի, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարbՎասիլիս Մարագոսին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ֊Հայաստան հարաբերությաւններին, ՀՀ սահմանային անվտանգության հարցում ԵՄ դերին, ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին։

Կարծիքներ են փոխանակվել ԵՄ դիտորդական առաքելության դերի,ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի վիզաներիազատականացման շուրջ։

Հանդիպման ավարտին Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչ Տիգրան Ղալումյանի կողմից Վասիլիս Մարագոսին է հանձնվել հատուկ հուշանվեր։