Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Նիկոլ Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը։
«Մայիսի 30-ի առավոտյան հրապարակման հետ կապված մենք սեփական նախաձեռնությամբ վարույթ էինք հարուցել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Մարիամ Գալստյանը հստակեցրել է, որ մինչև փաստաբան Արա Զոհրաբյանի դիմումն իրենք սեփական նախաձեռնությամբ արդեն հարուցել էին վարույթ, իսկ առևերույթ մյուս խնդիրները, որոնք ներկայացվել էին դիմումով, դեռևս քննության փուլում են, ենթադրում է՝ երկուշաբթի օրը կունենան որոշում։
Ավելի վաղփաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել:
Այն հարցին, թե վարույթի վերջում ի՞նչ կարող են որոշել՝ օրինակ, Նիկոլ Փաշինյանը անպարկեշտ բառապաշար է օգտագործել,... ի՞նչ ընթացք է ունենալու, Գալստյանը պատասխանել է, որ նախ պետք է քննարկել՝ վարույթ հարուցվում է, թե ոչ։
«Եթե վարույթը հարուցվում է, հարուցումից հետո հանձնաժողովը երկու տեսակի եզրակացություն պետք է տա՝ կամ առկա է, կամ բացակայում է վարքագծի կանոնների խախտումը։ Եթե առկա է վարքագծի կանոնների խախտում, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում պատասխանատվությունը հանրային է, քաղաքական պատասխանատվություն է, այսինքն հրապարակում ենք, որ առկա է խախտում, պաշտոնատար անձն էլ պետք է պարզաբանում տա հրապարակային խախտման առչությամբ»,–ասել է նա։
Նա նաև ասել է, որ այն դեպքերում, երբ վարույթի շրջանակներում հայտնաբերում են՝ առկա են առերևույթ հանցակազմի տարրեր, հաղորդում են ներկայացնում։ Նա հավելել է, որ կան դեպքեր, երբ դրան չեն եզրահանգում, բացառապես վարքագծի կանոն է, այդ բոլոր դեպքերում տալիս են վարքագծի կանոնի խախտում կամ բացակայություն։
Հարցին պաշտոնյաները քանի անգամ «համբալ», նման արտահայություններ պետք է անեն, որ որոշակի վարքականոն կիրառվի, Գալստյանն ասել է, որ որևևէ քանակ սահմանված չէ։
«Մենք չունենք քանակ։ Յուրաքանչյուր դեպք առանձին է քննվում։ Բոլոր դեպքերում, երբ որ կլինեն առանձին վարույթներով վարույթի հարուցման կամ առերևույթ խախտման հիմքեր, հարուցում ենք առանձին վարույթներ»,–նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։
Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։
Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։