6 հունիսի 2025 - 18:52 AMT
Նախարար․ Կենսաթոշակառուն կկարողանա կամավոր հետաձգել կենսաթոշակ ստանալը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ ներկայում որևէ քննարկում չի ընթանում կենսաթոշակային տարիքն ավելացնելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արվել է Ազգային ժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկումների ընթացքում։

«Բայց մենք ունենք շրջանառված փաթեթ, որ առաջիկայում կքննարկենք, որում մի կետ ունենք, համաձայն որի՝ կկարողանանք հնարավորություն տալ մեր կենսաթոշակառուներին կամավոր հետաձգել կենսաթոշակ ստանալու հնարավորությունը՝ հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Նախարարը նաև անդրադարձ է կատարել կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարների մեխանիզմին՝ նշելով, որ այդ համակարգից ներկայումս օգտվում է մոտ 320 հազար շահառու։