Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանին և նրա քաղաքացիներին Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանցի ժողովրդին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին»,- ասվում է գրառման մեջ։
Փաշինյանը հունիսի 5-ին Կուրբան Բայրամ տոնի առթիվ շնորհավորել էր նաև Թուրքիայի նախագահին։