Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արտագնա ընկերական հանդիպման ժամանակ 5։2 հաշվով զիջել է Կոսովոյի ընտրանուն։
Խաղի մեկնարկից ընդամենը 8 րոպե անց Հայաստանի թիմը բացել է հաշիվը, երբ Նաիր Տիկնիզյանը կարողացել է աչքի ընկնել դիպուկ հարվածով, հայտնում է Արմենպրեսը։
Տանտերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 23-րդ րոպեին: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Դելովան: Հայաստանի ազգային ընտրանին կրկին հաշվի մեջ առաջ անցավ 27-րդ րոպեին, երբ Էդուարդ Սպերցյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:
Երկրորդ կեսի մեկնարկում` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոններն, ու նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վոյվոդան: Կոսովոն կարողացավ երրորդ գնդակն ուղարկել Հայաստանի ընտրանու դարպասը 70-րդ րոպեին: Աչքի ընկավ Էմերլահուն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում բավականին հաջող էր գործում թիմի դարպասպաահ Հենրի Ավագյանը:
Կոսովոն հիմնական ժամանակին վերջին ու ավելացված ժամանակի առաջին րոպեին նաև 4-րդ ու 5-րդ անգամ գրավեց Հայաստանի դարպասը. դուբլի հեղինակ դարձավ Ռահմանին:
Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկանցի հունիսի 9-ին` մրցելով Չեռնոգորիայի հետ: