7 հունիսի 2025 - 11:44 AMT
Մինչև հունիսի 10-ը ջերմաստիճանը կբարձրանա 4–6 աստիճանով

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 7–ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 8–ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 10–ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում, հունիսի 7-10-ն ընկած ժամանակահատվածում, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի։