7 հունիսի 2025 - 14:24 AMT
«Պատիվ ունեմը» վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի կողմից հնչեցրած հայտարարությունը՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր հունիսի 7-ին կայացած նիստում կայացրել է միասնական որոշում՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Խմբակցությունը որոշել է հանդես գալ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկությամբ՝ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով։ Այս նախաձեռնության շրջանակում վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է Մասիս համայնքի ղեկավար և ՀՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանը»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը տարածել էր հայտարարություն` առաջարկելով «Պատիվ ունեմ» խմբակցությանը վարչապետի թեկնածու առաջադրել։

Որպես թեկնածու շրջանառվում էր նաև Արմեն Աշոտյանի անունը։