Հունիսի 9-ի, 11-12-ի կեսօրից հետո, ինչպես նաև 10-ի և 13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին համայնքներում հնարավոր են կարճատև տեղումներ ու ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հունիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևանում հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 9-ի ցերեկային ժամերին կանխատեսվում է 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան՝ +20-ից +22 աստիճան ջերմաստիճան։