9 հունիսի 2025 - 12:32 AMT
Կաթողիկոսը կարճատև այցով մեկնել է ԱՄԷ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Նախատեսվում է կաթողիկոսի հանդիպումը Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ճեմարանի աշխատանքներին և տեղի հայկական համայնքի կյանքին առնչվող մի շարք հարցեր, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։