9 հունիսի 2025 - 13:30 AMT
Միրզոյանը կենսաբազմազանության թեմայով համաժողովի կմասնակցի Ֆրանսիայում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-10-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Նիս քաղաքում։

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։

Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։