9 հունիսի 2025 - 14:03 AMT
Աղազարյան․ Համբարձումյանին ձայն չենք տա, ամենաընդունելին Մարուքյանն է՝ ՔՊ–ականներ կան, որ կքվեարկեն նրա օգտին

ՔՊ-ից հեռացված պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր Հովիկ Աղազարյանը բավականին լավ կարծիք ունի «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի մասին, բայց նրա օգտին չի քվեարկի։

«Մենք ունենք մեր դիրքորոշումը, այսօր տեղի չեն ունեցել այնպիսի իրադարձություններ, որ մենք մեր դիրքորոշումից շեղվենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Աղազարյանը և ՔՊ-ից դուրս մնացած ևս մեկ պատգամավոր՝ Հակոբ Ասլանյանը, ձգտում են հեռացնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու 2026 թվականին ձևավորել իշխանություն, որը, ըստ իրենց, նորագույն պատմության մեջ կլինի առավել լեգիտիմ։

«Այս իմաստով, մենք գտնում ենք, որ Էդմոն Մարուքյանիթեկնածությունն ամենանպատակահարմարն է ու ընդունելին և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» խմբակցության, և՛ «Պատիվ ունեմ»-ի, և՛ արտախորհրդարանական շատ ուժերի համար»,- ասաց նախկին ՔՊ-ականը։

Նրա համոզմամբ՝ ավելի իրատեսական է, որ ՔՊ խմբակցության ներկայացուցիչները կընտրեն համագործակցել Աղազարյան-Ասլանյան-Մարուքյան եռյակի հետ, քան կողմ լինեն Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը։

Նա վստահեցրել է, թե զրուցել է ՔՊ-ականների հետ, ովքեր ասել են, որ «կողմ» կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, անուններ, սակայն, չտվեց։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն իր հունիսի 7-ին կայացած նիստում կայացրել է միասնական որոշում՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։

_«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։_ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրմանն ուղղված գործընթացին վարչապետի պաշտոնի համար։